20:22  ,  9 հունվարի, 2022

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Յուվենտուսի» դեմ խաղում

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ռոման» հունվարի 9-ին կընդունի Թուրինի «Յուվենտուսին»։

Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Մեկնարկային կազմում է նաեւ թիմի նորեկ, անգլիացի պաշտպան Էյնսլի Մեյթլենդ-Նայլսը։

«Ռոմա»․ Ռուի Պատրիսիու, Սմոլինգ, Կրիստանտե, Իբանյես, Մեյթլենդ-Նայլս, Վերետու, Մխիթարյան, Պելեգրինի, Վինյա, Ֆելիքս, Աբրահամ։

 «Ռոմա» - «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։

«Յուվենտուսը» 35 միավորով 5-րդն է, «Ռոման» ունի 32 միավոր եւ 7-րդն է։

Առաջին շրջանում «Յուվենտուսը» տանը հաղթել է 1։0 հաշվով։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում