12:37  ,  6 հունվարի, 2022

Աշխարհի հնգակի չեմպիոնուհի Միշել Կվանը 41 տարեկանում մայր է դարձել (ֆոտո)

Գեղասահքի կանանց մենասահքի աշխարհի հնգակի չեմպիոնուհի, ամերիկացի Միշել Կվանը 41 տարեկանում մայր է դարձել։ Աղջկան անվանել են Կալիստա Բել։

«Անսահման ուրախ եմ, երջանկության արցունքները հոսում են, երբ կիսվում եմ Կալիստա Բել Կվանի լույս աշխարհ գալու լուրով»,- գրել է Միշել Կվանը Ինստագրամում՝ հրապարակելով նորածնի լուսանկարը։

Միշել Կվանը Օլիմպիական փոխչեմպիոն է (1998), բրոնզե մեդալակիր (2002), աշխարհի չեմպիոն է դարձել 1996, 1998, 2000, 2001, 2003 թվականներին, ԱՄՆ-ի 9-ակի չեմպիոն է (1996, 1998—2005)։ Նրա մարզիչն է եղել Ռաֆայել Հարությունյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English