Ավստրալիայում 76 տարեկանում մահացել է եռացատկի եռակի օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի եռակի ռեկորդակիր Վիկտոր Սանեեւը, հաղորդում է Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը։
Վիկտոր Սանեեւը պատմության մեջ միակ եռացատկորդն է, որին հաջողվել է երեք անգամ նվաճել օլիմպիական ոսկե մեդալը՝ 1968-ին, 1972-ին եւ 1976-ին։ 1980թ․ Մոսկվայի Օլիմպիական խաղերում նա դարձել է արծաթե մեդալակիր։
Վիկտոր Սանեեւը ծնվել է Սուխումում, որտեղ նրա առաջին մարզիչը եղել է Հակոբ Կերսելյանը։ Մարզական կարիերան ավարտելուց հետո աշխատել է Թբիլիսիի «Դինամո» մարզական ընկերությունում, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տեղափոխվել է Ավստրալիա, եղել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ, աթլետիկական ցատկերի մարզիչ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում