19:33  ,  10 հոկտեմբերի, 2012

ՀՖՖ-ն խնդրում է Հայաստան - Իտալիա հանդիպման գնալ ժամը 19:00-ին

Հոկտեմբերի 12-ին, 21։00-ին Երեւանի «Հրազդան» ստադինում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպմանը ստադիոնի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրում է բոլոր մարզասերներին «Հրազդան» ստադիոն ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ` ժամը 19:00-ին:
Ֆեդերացիան նաեւ հիշեցնում է արգելված իրերի ցանկը՝ անվտանգության աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար:

Արգելվում է`
Զենք
Ճայտրուկներ
Ծակող կտրող հրավառվող իրեր
Պրոֆեսիոնալ վիդեո, աուդիո, ֆոտո սարքավորումներ
Կենդանիներ
Գնդակներ
Փայտյա եւ մետաղյա դրոշակաձողեր
Ալկոհոլային խմիչքներ
Ամեն տեսակի շշեր եւ տարաներ
Պաստառներ, դրոշներ վիրավորական եւ/կամ ռասիստական գրություններով
Վուվուզելաներ
Շեփորներ
Լազերային լույսեր եւ ցուցիչներ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով