18:24  ,  8 դեկտեմբերի, 2021

Մասիմիլիանո Ալեգրին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտներին։

«Պետք է շարունակել աշխատանքը, առաջ գնալ, իսկ հետո հասկանալ, թե ինչ հավակնություն կարող ենք ունենալ։ Երկուշաբթի տեղի կունենա 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, կիմանանք մեր մրցակցին։ Խմբում առաջին տեղի հարցը դեռ բաց է։

Այս մրցաշրջանում ես ֆավորիտներ եմ համարում «Լիվերպուլին», «Բավարիային», «Մանչեսթեր Սիթիին», «Ռեալին», ՊՍԺ-ին»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

H խումբ, դեկտեմբերի 8

«Զենիթ» - «Չելսի»՝ 21։45 (Երեւանի ժամանակ)

«Յուվենտուս» - «Մալմյո»՝ 21։45

Մրցաշարային դրություն․ «Չելսի»՝ 12, «Յուվենտուս»՝ 12, «Զենիթ»՝ 4, «Մալմյո»՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ