21:02  ,  1 դեկտեմբերի, 2021

Իբրահիմովիչ. Մբապեին խորհուրդ եմ տվել հեռանալ Փարիզից

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին խաղացող, իտալական «Միլանի» 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ փարիզյան թիմի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին հորդորել է հեռանալ ՊՍժ-ից, իսկ ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ Խելաիֆիին խորհուրդ է տվել չվաճառել Մբապեին։

«Այո, ես Մբապեին խորհուրդ եմ տվել հեռանալ Փարիզից։ Մբապեին պետք է ավելի կարգավորված միջավայր, ինչպիսին կա Մադրիդի «Ռեալում»։

Նաեւ ճշմարտություն է՝ ՊՍԺ-ի նախագահին ասել եմ, որ պետք չէ վաճառել Մբապեին։ Ես սիրում եմ Կիլիանին, բայց այն, ինչ նա անում է, դեռ քիչ է ամենաբարձր մակարդակի համար»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ամռանը փարիզյան ակումբը հրաժարվեց 180 միլիոն եվրոյով Մբապեին վաճառել «Ռեալին»՝ հույս ունենալով, որ կերկարաձգի նրա պայմանագիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English