21:02 1 դեկտեմբերի, 2021Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին խաղացող, իտալական «Միլանի» 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ փարիզյան թիմի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին հորդորել է հեռանալ ՊՍժ-ից, իսկ ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ Խելաիֆիին խորհուրդ է տվել չվաճառել Մբապեին։
«Այո, ես Մբապեին խորհուրդ եմ տվել հեռանալ Փարիզից։ Մբապեին պետք է ավելի կարգավորված միջավայր, ինչպիսին կա Մադրիդի «Ռեալում»։
Նաեւ ճշմարտություն է՝ ՊՍԺ-ի նախագահին ասել եմ, որ պետք չէ վաճառել Մբապեին։ Ես սիրում եմ Կիլիանին, բայց այն, ինչ նա անում է, դեռ քիչ է ամենաբարձր մակարդակի համար»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ամռանը փարիզյան ակումբը հրաժարվեց 180 միլիոն եվրոյով Մբապեին վաճառել «Ռեալին»՝ հույս ունենալով, որ կերկարաձգի նրա պայմանագիրը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.