«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին մոտ է խաղադաշտ վերադառնալուն, հաղորդում է Marca-ն։19-ամյա ֆուտբոլիստը վերականգնվել է նոյեմբերին ստացած ծնկատակի ջլի վնասվածքից հետո։
Սպասվում է, որ Անսու Ֆատին կմասնակցի Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին Մյունխենում։
E խմբում «Բավարիան» 5 հաղթանակից հետո ապահովել է առաջին տեղն ու 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ «Բարսելոնան» 7 միավորով երկրորդն է, «Բենֆիկան» երրորդն է՝ 5 միավոր։ Պորտուգալական ակումբը վերջին տուրում կընդունի Կիեւի «Դինամոյին» (1 միավոր)։
Ընթացիկ մրցաշրջանում Անսու Ֆատին կատալոնական թիմի հետ մասնակցել է 8 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում