19:21  ,  27 նոյեմբերի, 2021

Լեբրոն Ջեյմսը գերազանցել է Կոբի Բրայանտի ռեկորդ

«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը սահմանել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ռեկորդ՝ գերազանցելով Կոբի Բրայանտի ցուցանիշը։

Կանոնավոր առաջնության հերթական խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» 3 օվերթայմում հաղթել է «Սակրամենտո Քինգզին»՝ 137։141։ Լեբրոն Ջեյմսը օվերթայմում վաստակած միավորների քանակը կարիերայում հասցրել է 487-ի, ինչը բոլոր ժամանակների լավագույն ցուցանիշն է։

NBA. Օվերթայմում ամենաբարձր արդյունավետությամբ խաղացողների հնգյակը

  1. Լեբրոն Ջեյմս՝ 487 միավոր
  2. Կոբի Բրայանտ՝ 471
  3. Փոլ Փիրս՝ 365
  4. Դիրկ Նովիցկի՝ 357
  5. Դուեյն Ուեյդ՝ 318

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով