10:29  ,  27 նոյեմբերի, 2021

Յուրգեն Կլոպը ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպանին

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Աարոն Ռեմսին ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Թուրինի «Յուվենտուսի» ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին, հաղորդում է ESPN-ը։

Իտալական ակումբը չի ցանկանում շարունակել համագործակցությունը 30-ամյա ֆուտբոլիստի հետ եւ պատրաստ է հունվարին խզել նրա պայմանագիրը։

Իտալիայի անցած առաջնությունում Ռեմսին մասնակցել է 22 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է Իտալիայի առաջնության 3 հանդիպման։

Ռեմսին 2019-ի ամռանն է միացել «Յուվենտուսին» Լոնդոնի «Արսենալի» հետ պայմանագրի ավարտից հետո։ Թուրինյան ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիսի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English