12:47  +04,  9 հոկտեմբերի, 2012

Էմիլ Դանիելյանը՝ սուսերամարտի մրցաշարի հաղթող

Երեւանի Սլավոնական համալսարանի մարզադահլիճում կայացել է սուսերամարտի միջազգային մրցաշար Հայաստանի, Իրանի, Քուվեյթի եւ Վրաստանի  81 մարզիկ-մարզուհիների մասնակցությամբ:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթող է դարձել միայն ճկասուսերակիր Էմիլ Դանիելյանը: Մյուս երեք առաջին մրցանակները իրենց հետ Վրաստան տարան Թեոնա Գոգլիձեն (ճկասուսեր), Մարիա Զաքիրչենկոն  եւ Միքայել Միքայելյանը (երկուսն էլ ` խոցասուսեր): Միքայելը Միքայելյանը երեւանյան դպրոցի սան է եւ ընդամենը յոթ ամիս է բնակվում է Թբիլիսիում:

Գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արտաշ Մադոյանը մրցումներից հետո ասաց, որ տանտերերի գլխավոր նպատակը մրցափորձը հարստացնելն էր: Առանձին զենքաձեւերի մասնագետների համար կարեւոր իրադարձությունները եկող տարվա փետրվարին եւ մարտին հաջորդաբար անցկացվելիք Եվրոպայի (Հունգարիայում) եւ աշխարհի (Խորվաթիայում)  առաջնություններն են, որոնցում հայ մարզիկները պետք է ներկայանան լավագույն մարզավիճակով: Մինչեւ այդ նոյեմբերին Երեւանում կանցկացվի Հայաստանի առաջնություն, իսկ դեկտեմբերին Թեհրանում կկայանա աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարը:

ՀԱՕԿ-ի լրատվության բաժին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ