15:13  ,  24 նոյեմբերի, 2021

Բենզեման դատապարտվել է 1 տարվա ազատազրկման պայմանական

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման մեղավոր է ճանաչվել «Օլիմպիակոսի» ֆրանսիացի կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի շանտաժի գործով եւ դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման պայմանական, հաղորդում է Get French Football News-ը։ Բենզեման կվճարի նաեւ 75 հազար եվրո տուգանք։

2015 թվականին Վալբուենայի մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսահոլովակը չհրապարակելու դիմաց գումար շորթելու ժամանակ Բենզեման եղել էր միջնորդի դերում։

Այդ սկանդալի հետեւանքով Բենզեման Եվրո-2016-ից առաջ հեռացվեց Ֆրանսիայի հավաքականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English