10:37  ,  19 մարտի, 2012

Բանան` Սամբայի վրա

Մարտի 18-ին Մոսկվայում կայացած ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 35-րդ տուրի «Լոկոմոտիվ» - «Անժի» (1:0) խաղից հետո Մախաչկալայի թիմի պաշտպան Քրիստոֆեր Սամբայի (Կոնգո) վրա VIP-տրիբունայից բանան են նետել: Միջադեպը տեղի է ունեցել, երբ թիմերը հեռանալիս են եղել խաղադաշտից: Սամբան վերցրել է բանանը եւ հետ է նետել տրիբունա, հայտնում է Sovsport-ը:

Հիշեցնենք, որ 2011թ. հունիսի 22-ին Սամարայում «Կրիլյա Սովետով» - «Անժի» հանդիպման վերջին րոպեներին բանան էին նետել Մախաչկալայի բրազիլացի խաղացող Ռոբերտո Կարլոսի ուղղությամբ: Այն ժամանակ բրազիլացին լքեց խաղադաշտը` չսպասելով հանդիպման ավարտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում