09:47  ,  18 նոյեմբերի, 2021

WTA Finals. Գարբինյե Մուգուրուսան առաջին անգամ նվաճեց տիտղոսը

Աշխարհի 5-րդ ռակետ Գարբինյե Մուգուրուսան առաջին անգամ նվաճեց Կանանց թենիսի ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության տիտղոսը։

Մեքսիկայի Գվադալախարա քաղաքում անցկացված WTA Finals-ի եզրափակիչ մրցախաղում 28-ամյա իսպանացի մարզուհին մրեց էստոնացի Անետ Կոնտավեյտի հետ։ Գարբինյե Մուգուրուսան առավելության հասավ 1 ժամ եւ 39 րոպեւոմ՝ 6:3, 7:5։

Կիսաեզրափակիչում Գարբինյե Մուգուրուսան 6:3, 6:3 հաշվով պարտության էր մատնել իսպանացի Պաուլա Բադոսային, Կոնտավեյտը առավելության էր հասել հույն Մարիա Սակարիի նկատմամբ՝ 6:1, 3:6, 6:3։ 

WTA Finals-ի մրցանակային հիմնադրամը 5 միլիոն դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով