Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Ժակ Ռոգեն նստատեղի վիրահատությունից մեկ ամիս անց անցել է իր աշխատանքային պարտականություններին: Վիրահատության պատճառով 70-ամյա Ռոգեն չէր կարողացել ներկա գտնվել Լոնդոնում կայացած 14-րդ Պարալիմպիկ խաղերի փակման արարողությանը:
Վերականգնողական շրջանում ՄՕԿ-ի նախագահն աշխատում էր Բելգիայում գտնվող իր տանը: Հոկտեմբերի 8-ին Ժակ Ռոգեն վերադարձել է իր աշխատասենյակ եւ մի շարք հանդիպումներ է ունեցել, հայտնում է ВВС-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում