19:54  ,  9 նոյեմբերի, 2021

Դիեգո Սիմեոնեի որդին՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ Ա Սերիայում

«Վերոնայի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն ճանաչվել է հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ Ա Սերիայում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

26-ամյա արգենտինացի ֆուտբոլիստն անցած ամիս Իտալիայի առաջնությունում մասնակցել է 5 հանդիպման, խփել 7 գոլ։ Նա դուբլի հեղինակ է դարձել «Յուվենտուսի» դեմ խաղում, պոկերի հեղինակ՝ «Լացիոյի» հետ դիմակայությունում։

Ջովանի Սիմեոնեն Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին է։ Նա վարձակալությամբ է հանդես գալիս «Վերոնայում»։ Տրանսֆերային իրավունքը պատկանում է «Կալյարիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում