20:02  ,  7 նոյեմբերի, 2021

«Արսենալը» հաղթեց եւ շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդին», «Էվերտոնն» ու «Տոտենհեմը» ոչ ոքի խաղացին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Ուոթֆորդին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ անգլիացի կիսապաշտպան Էմիլ Սմիթի գոլի շնորհիվ։

«Արսենալը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում եւ 20 միավորով բարձրացավ 5-րդ տեղ՝ շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին», որն ունի 17 միավոր։ «Ուոթֆորդը» 17-րդն է՝ 10 միավոր։

Լոնդոնի «Տոտենհեմը» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ղեկավարությամբ Լիվերպուլում հյուրընկալվեց «Էվերտոնին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։ «Տոտենհեմը» 9-րդն է՝ 16 միավոր, «Էվերտոնը» 11-րդ տեղում է՝ 15 միավոր։

Ոչ ոքի ավարտվեց նաեւ «Լիդս Յունայթեդի» եւ «Լեսթեր Սիթիի» դիմակայությունը։ Թիմերը 1-ական գոլ փոխանակեցին։ «Լեսթերը» 15 միավորով 12-րդն է,  «Լիդսը» 15-րդն է՝ 11 միավոր։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Արսենալ» - «Ուոթֆորդ»՝ 1։0 (տեսանյութ)

Էմիլ Սմիթ, 56

Չիրացրած 11մ՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ»), 36

Հեռացում՝ Յուրա Կուցկա («Ուոթֆորդ»), 89, երկրորդ դեղին քարտ

«Էվերտոն» - «Տոտենհեմ»՝ 0։0 (տեսանյութ)

Հեռացում՝ Մեյսոն Հոլգեյթ («Էվերտոն»), 90+2

«Լիդս Յունայթեդ» - «Լեսթեր Սիթի»՝ 1։1 

Ռաֆայել, 26 - Հարվի Բարնս, 28

«Վեստ Հեմ» - «Լիվերպուլ»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով