19:23  ,  7 նոյեմբերի, 2021

Բայրամյանի գոլը սկիզբ դրեց «Ռոստովի» կամային հաղթանակին՝ 5։1

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ռոստովն» ընդունեց Կազանի «Ռուբինին» եւ կամային հաղթանակ տարավ 5։1 հաշվով։

Հյուրերն առաջինը հասան հաջողության 35-րդ րոպեին, սակայն 7 րոպե անց «Ռոստովի» եւ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Խորեն Բայրամյանը վերականգնեց հավասարությունը։ Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը եւս 4 գոլ խփեցին։

«Ռոստովը» 16 միավորով 10-րդ տեղում է, «Ռուբինը» 8-րդն է՝ 19 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 14-րդ տուր

«Ռոստով» - «Ռուբին»՝ 5։1

Խորեն Բայրամյան, 42, Դմիտրի Պոլոզ, 50, Պոնտուս Ալմկվիստ, 55, Ալի Սոու, 65, Դանիլ Գլեբով, 82 - Սոլտմուրադ Բակաեւ, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում