01:08  ,  28 հոկտեմբերի, 2021

«Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Լեսթեր Սիթին» 1/4 եզրափակիչում են, «Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց (տեսանյութ)

Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում շարունակվում են 1/8 եզրափակիչի հանդիպումները։ «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Փրեսթոնին» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Պայքարը շարունակում է նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը», որը նվազագույն հաշվով հաղթեց «Բարնլիին»։

«Լեսթեր Սիթին» «Բրայթոնի» հետ հանդիպման հիմնական ժամանակն ավարտեց 2։2 հաշվով, սակայն հաղթանակ տարավ հետխաղային 11 մետրանոցներով՝ 4։2։

«Մանչեսթեր Սիթին» լքեց պայքարը։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը մրցեց «Վեստ Հեմի» հետ։ Հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով։

Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Վեստ Հեմի» ֆուտբոլիստները՝ 5։3։ «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը շեղ հարվածեց։

Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Բարնլի» - «Տոտենհեմ»՝ 0։1 (տեսանյութ)

Լուկաս Մոուրա, 68

«Լեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 2։2 (11մ՝ 4։2), (տեսանյութ)

Հարվի Բարնս, 6, Ադեմոլա Լուքման, 45+5 - Ադամ Ուեմբսթեր, 45+3, Էնոկ Մվեպու, 71

«Փրեսթոն» - «Լիվերպուլ»՝ 0։2 (տեսանյութ)

Տակումի Մինամինո, 62, Դիվոկ Օրիգի, 84

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։0 (11մ՝ 5։3), (տեսանյութ)

«Սթոք Սիթի» - «Բրենթֆորդ»՝ 1։2

Ռոմեն Սոյերս, 57 - Սերխի Կանոս, 22, Այվան Տոնի, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում