01:08 28 հոկտեմբերի, 2021Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում շարունակվում են 1/8 եզրափակիչի հանդիպումները։ «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Փրեսթոնին» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Պայքարը շարունակում է նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը», որը նվազագույն հաշվով հաղթեց «Բարնլիին»։
«Լեսթեր Սիթին» «Բրայթոնի» հետ հանդիպման հիմնական ժամանակն ավարտեց 2։2 հաշվով, սակայն հաղթանակ տարավ հետխաղային 11 մետրանոցներով՝ 4։2։
«Մանչեսթեր Սիթին» լքեց պայքարը։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը մրցեց «Վեստ Հեմի» հետ։ Հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով։
Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Վեստ Հեմի» ֆուտբոլիստները՝ 5։3։ «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը շեղ հարվածեց։
Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Բարնլի» - «Տոտենհեմ»՝ 0։1 (տեսանյութ)
Լուկաս Մոուրա, 68
«Լեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 2։2 (11մ՝ 4։2), (տեսանյութ)
Հարվի Բարնս, 6, Ադեմոլա Լուքման, 45+5 - Ադամ Ուեմբսթեր, 45+3, Էնոկ Մվեպու, 71
«Փրեսթոն» - «Լիվերպուլ»՝ 0։2 (տեսանյութ)
Տակումի Մինամինո, 62, Դիվոկ Օրիգի, 84
«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։0 (11մ՝ 5։3), (տեսանյութ)
«Սթոք Սիթի» - «Բրենթֆորդ»՝ 1։2
Ռոմեն Սոյերս, 57 - Սերխի Կանոս, 22, Այվան Տոնի, 40
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.