21:51  ,  27 հոկտեմբերի, 2021

Պոլ Պոգբան որակազրկվեց Պրեմիեր լիգայի 3 խաղով

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան որակազրկվել է Պրեմիեր լիգայի երեք խաղով, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Պատճառը «Լիվերպուլի» հետ նախորդ խաղում Պոգբայի ստացած կարմիր քարտն է անհաջող սահանկման ժամանակ Նաբի Կեյտայի ոտքին հարվածելու հետեւանքով «Մանչեսթեր Յունայթեդը» գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին պարտվել էր 0։5 հաշվով։

Պոգբան չի մասնակցի «Տոտենհեմի», «Մանչեսթեր Սիթիի» եւ «Ուոթֆորդի» դեմ հանդիպումներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում