14:57  ,  26 հոկտեմբերի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» չի հեռացնի Սուլշերին

«Մանչեսթեր Յունայթեդը» չի հեռացնի թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին, հաղորդում է Sky Sports-ը, որի աղբյուրները չեն հաստատում լուրերը, թե անգլիական ակումբի ղեկավարությունը դիտարկում է «Յուվենտուսի», «Չելսիի», «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի թեկնածությունը։ Իտալացի մասնագետը դեռ մարզչական աշխատանք չունի «Ինտերից» հեռանալուց հետո։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» 0։5 հաշվով պարտվել է «Լիվերպուլին»։

«Մանչեսթեր Յունայթեդը» 9 տուրից հետո 14 միավորով 7-րդ տեղում է, «Լիվերպուլն» ունի 21 միավոր եւ երկրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում