11:19  ,  24 հոկտեմբերի, 2021

«Բարսելոնա» - «Ռեալ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 24-ին կընդունի Մադրիդի «Ռեալին»։ Բուքմեյքերներն այս մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյում» թիմերի հնարավորությունները գնահատում են գրեթե հավասար։

Միջազգային բուքմեյքերական գրասենյակների մեծ մասը, որոշ բացառություններով նախապատվությունը տալիս են Արքայական թիմին, որի հաղթանակի միջին գործակիցը 2․55 է։ Կատալոնական թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․70, ոչ ոքին՝ 3․50։

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։15-ին։

Իսպանիայի անցած առաջնության երկու խաղում էլ հաղթել է «Ռեալը»․ Բարսելոնայում՝ 3։1, Մադրիդում՝ 2։1։

Ընթացիկ առաջնության 8 խաղից հետո «Ռեալը» 17 միավորով երրորդն է, «Բարսելոնան» ունի 15 միավոր եւ 8-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում