19:26  ,  20 հոկտեմբերի, 2021

ՈւԵՖԱ-ի անդամ 12 ազգային ֆեդերացիաներ մտադիր են դուրս գալ ՖԻՖԱ-ից

ՈւԵՖԱ-ի անդամ 12 ազգային ֆեդերացիաներ մտադիր են դուրս գալ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից (ՖԻՖԱ), եթե հաստատվի 2026 թվականից հետո աշխարհի առաջնությանը երկու տարին մեկ անցկացնելու նախագիծը, հաղորդում է AP-ն։

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ նախագիծը կհաստատվի այս տարի։ ՖԻՖԱ-ն ազգային հավաքականներին եւ ազգային ֆեդերացիաներին նամակով ներկայացրել է նախագծի մանրամասները։

Սեպտեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ն քննադատեց այս նախաձեռնությունը։ ՈւԵՖԱ-ն, Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան, Եվրոպայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգաների ասոցիացիան դեմ են ՖԻՖԱ-ի նախաձեռնությանը, սակայն ոչ պաշտոնական տվյալով՝ 166 ազգային ֆեդերացիա կողմ է ՖԻՖԱ-ի առաջարկին։

ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ, ազգային ֆեդերացիան կարող է դուրս գալ կազմակերպությունից՝ այդ մասին օրացուցային տարվա ավարտից վեց ամիս առաջ։

Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում, 2026-ին՝ Կանադայում, ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում համատեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում