13:20  ,  20 հոկտեմբերի, 2021

Անչելոտի. «Ռեալն» անցկացրեց կատարյալ հանդիպում

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է 5։0 հաշվով հաղթանակը Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում։

«Իմ թիմը լիցքավորվում է մեծ ամբիցիաներով, ինչի շնորհիվ անցկացրինք կատարյալ հանդիպում։ Նախորդ անհաջողություններից հետո կենսական կարեւորություն ուներ այս հաղթանակը։

Մենք արեցինք այն, ինչ խոստացել էինք։ Լավ պաշտպանվեցինք եւ ամբողջ հանդիպման ընթացքում սուր գրոհեցինք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

D խմբի առաջատարներն են Տիրասպոլի «Շերիֆն» ու «Ռեալը»՝ 6-ական միավոր։ Միլանի «Ինտերն» ունի 4, «Շախտյորը»՝ 1 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում