09:50  ,  20 հոկտեմբերի, 2021

Սիմեոնեն պարզաբանել է, թե ինչու չի սեղմել Կլոպի ձեռքը խաղից հետո

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պարզաբանել է, թե ինչու չի սեղմել անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ձեռքը Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպման ավարտից հետո։ «Աթլետիկոն» Մադրիդում պարտվել էր 2։3 հաշվով։

«Ես միշտ էլ չեմ ողջունում մարզիչներին խաղից հետո, քանի որ չեմ հավանում դա։ Չեմ կարծում, որ հրաշալի է դա։ Ես այդպես եմ վերաբերվում այդ երեւույթին, չեմ կիսում այդ մշակույթը։ Բայց հաջորդ անգամ Կլոպին հանդիպելուց կողջունեմ նրան»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Լիվերպուլը» երեք հաղթանակ է տարել եւ գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը։ «Աթլտեիկոն» 4 միավորով երկրորդն է։ Պատասխան հանդիպումն Անգլիայում այս թիմերի միջեւ տեղի կունենա նոյեմբերի 3-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում