22:36  ,  17 հոկտեմբերի, 2021

«Բալթիկայի» հաղթանակն ու Իշխան Գելոյանի գոլը

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (Ֆուտբոլի ազգային լիգա) 18-րդ տուրում Կալինինգրադի «Բալթիկան» Լիպեցկում մրցեց տեղի «Մետալուրգի» հետ եւ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

Հյուրերի առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Իշխան Գելոյանը, որը «Բալթիկայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց ավելացված ժամանակում։

«Բալթիկան» 24 միավորով 10-րդն է։

Ռուսաստանի Առաջին դիվիզիոն, 18-րդ տուր

«Մետալուրգ Լիպեցկ» - «Բալթիկա»՝ 0։4

Իշխան Գելոյան, 35, Դանիլ Կլյոնկին, 70, Ռոման Վոյդել, 75, ինքնագոլ, Իլնուր Ալշին, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում