00:20  ,  16 հոկտեմբերի, 2021

Բունդեսլիգա․ «Հոֆենհայմի» տպավորիչ հաղթանակը՝ 5։0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնությունում «Հոֆենհայմ» - «Քյոլն» խաղով մեկնարկեց 8-րդ տուրը։ 5։0 հաշվով հաղթանակ տարավ «Հոֆենհայմը»։

Դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Իլա Բեբուն (Տոգո), աչքի ընկան նաեւ ավստրիացի կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները, գերմանացի կիսապաշտպան Դենիս Գայգերը եւ ավստրիացի պաշտպան Շտեֆան Պոշը։

«Հոֆենհայմի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված չէր հանդիպմանը։

«Քյոլն» 12 միավորով 7-րդն է, «Հոֆենհայմն» ունի 11 միավոր եւ 8-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Քյոլն»՝ 5։0 (տեսանյութ)

Իլա Բեբու, 31, 49, Քրիստոֆ Բաումգարտներ, 51, Դենիս Գայգեր, 74, Ստեֆան Պոշ, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս