#CádizValencia #LaLigaSantander
— Cádiz Club de Fútbol (@Cadiz_CF) October 2, 2021
¡Este es nuestro XI para hoy! #VamosCádiz pic.twitter.com/wmELuZDjM6
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Կադիսը» կընդունի «Վալենսիային»: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը խաղը կսկսի «Կադիսի» մեկնարկային կազմում:
«Կադիս». Լեդեսմա, Ջոնսոն, Ֆալի, Հարոյան, Սանչես, Ալեքս, Ալարկոն, Իզա, Նեգրեդո, Էսպինո, Օսմաջիչ:
Հոկտեմբերի 2-ին կայանալիք «Կադիս» - «Վալենսիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: Նախորդ տուրում նա գրավել էր «Ռայո Վալյեկանոյի» դարպասը՝ դառնալով Իսպանիալի Լա լիգայում գոլի հեղինակ դարձած առաջին հայ ֆուտբոլիստը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում