15:16  ,  28 սեպտեմբերի, 2021

Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել «Տոտենհեմի» կիսապաշտպանին

Իտալական «Ռոման» ցանկանում է ձեռք բերել անգլիական «Տոտենհեմի» ֆրանսիացի կիսապաշտպան Տանգի Նդոմբելեին, հայտնում է calciomercato.com-ը:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ 24-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում աշխատել է «Տոտենհեմում»:

Վերջերս Նդոմբելեն երկարաձգել էր լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը, ինչը կարող է խոչընդոտել նրա տեղափոխությանը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում ֆրանսիացին մասնակցել է 2 հանդիպման: Նա 2019-ին ֆրանսիական «Լիոնից» է տեղափոխվել «Տոտենհեմ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում