Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին արձագանքել է ֆուտզալի Արգենտինայի հավաքականի հաղթանակին Լիտվայում ընթացող աշխարհի առաջնությունում: Քառորդ եզրափակիչում արգենտինացիները հետխաղյա 6 մետրանոց հարվածներով հաղթել են Ռուսաստանի հավաքականին (5:4): Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով:
«Vamoooooos!!!» ,- հանդիպումից հետո Ինստագրամի Story բաժնում գրել է Մեսին:
Կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականի մրցակիցը կլինի Բրազիլիան, որը նվազագույն հաշվով հաղթել է Մարոկկոյին:
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2016 թվականին տեղի ունեցած աշխարհի նախորդ առաջնության եզրափակիչում 5:4 հաշվով հաղթել էր ռուսներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում