23:58  ,  26 սեպտեմբերի, 2021

Մոուրինյո․ Ֆանտաստիկ հանդիպումը փչացրին մրցավարն ու VAR-ը

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Լացիոյից» կրած 2։3 հաշվով պարտությունը Իտալիայի առաջնության 6-րդ տուրում։

«Կցանկանայի սկզբում որեւէ դրական բան ասել։ Իտալական ֆուտբոլը 10 տարում ունեցել է զգալի առաջընթաց՝ ֆուտբոլի որակը, հարձակողական խաղը, հաղթելու ցանկությունը։

Բայց ցավոք այս ֆանտաստիկ հանդիպումը փչացրին մրցավարն ու VAR-ը։ Նրանք չաշխատեցին պատշաճ մակարդակի վրա։ Լուկաս Լեյվայի համար երկրորդ դեղին քարտը կարող էր ազդել խաղի ընթացքի վրա, բայց ցույց չտվեցին։

Ես կարծում եմ՝ իմ թիմն էր լավագույնը խաղադաշտում։ Երկրորդ եւ երրորդ գոլերը խփեցին հակագրոհների ժամանակ։ Երկրորդ գոլի դրվագում պետք է 11 մետրանոց նշանակվեր «Լացիոյի» դարպասին, բայց դրա փոխարեն մրցակիցը գրոհ զարգացրեց։

Մենք գերիշխում էինք, բայց մրցավարը թույլ տվեց «Լացիոյին» վերջին րոպեներին վերահսկել խաղը։ Իտալիայում ֆուտբոլը առաջադիմել է, մրցավարները մնացել են նույնը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

«Ռոման» 12 միավորով չորրորդն է, «Լացիոն» 11 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Լացիո» - «Ռոմա»՝ 3։2 (տեսանյութ)

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 10, Պեդրո Ռոդրիգես, 19, Ֆելիպե Անդերսոն, 63 - Ռոժեր Իբանյես, 41, Ժորդան Վերետու, 69, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում