18:51  ,  26 սեպտեմբերի, 2021

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղում

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Ռոման» կմրցի «Լացիոյի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա»․ Պատրիսիու, Իբանյես, Մանչինի, Վինյա, Կարսդորպ, Կրիստանտե, Վերետու, Մխիթարյան, Ձանյոլո, Էլ-Շաարավի, Աբրահամ։

«Լացիո» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում 3։0 հաշվով հաղթել էր «Լացիոն», երկրորդ շրջանում 2։0 հաշվով առավելության էր հասել «Ռոման», գոլերից մեկը խփել էր Հենրիխ Մխիթարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ