01:54  ,  24 սեպտեմբերի, 2021

«Կադիսը» չպարտվեց «Բարսելոնային», Հարոյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Կադիսին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը գոլ խփել չկարողացան։

Վերջնամասը «Բարսելոնան» անցկացրեց 10 ֆուտբոլիստներով։ 65-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա 68-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։

«Բարսելոնան» 2 հաղթանակից եւ 3 ոչ ոքիից հետո 9 միավորով 7-րդ տեղում է։ «Կադիսը» 14-րդն է՝ 6 միավոր (1 հաղթանակ, 3 ոչ ոքի, 2 պարտություն)։

Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Կադիս» - «Բարսելոնա»՝ 0։0 (տեսանյութ)

Հեռացում՝ Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա»), 65, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ