«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի նաև իր նախկին ակումբ Թուրինի «Յուվենտուսի» դեմ Իտալիայի առաջնության չորրորդ տուրի հանդիպումը:
Corriere dello Sport-ի համաձայն՝ 39-ամյա ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել ոտնաթաթի վնասվածքից:
Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում: «Լացիոյի» դեմ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած խաղում նա հանդես է եկել 31 րոպե: Դրանից առաջ հարձակվողը ծնկահոդի վնասվածքի պատճառով բաց էր թողել չորս ամիս:
«Յուվենտուս» - «Միլան» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:59 , 1 սեպտեմբերի 
01:30 , 1 սեպտեմբերի
00:58 , 1 սեպտեմբերի 
23:56 , 31 օգոստոսի 
23:29 , 31 օգոստոսի
22:14 , 31 օգոստոսի 
22:02 , 31 օգոստոսի 
20:01 , 31 օգոստոսի
19:25 , 31 օգոստոսի
19:19 , 31 օգոստոսի