00:12 19 սեպտեմբերի, 2021«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի նաև իր նախկին ակումբ Թուրինի «Յուվենտուսի» դեմ Իտալիայի առաջնության չորրորդ տուրի հանդիպումը:
Corriere dello Sport-ի համաձայն՝ 39-ամյա ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել ոտնաթաթի վնասվածքից:
Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում: «Լացիոյի» դեմ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած խաղում նա հանդես է եկել 31 րոպե: Դրանից առաջ հարձակվողը ծնկահոդի վնասվածքի պատճառով բաց էր թողել չորս ամիս:
«Յուվենտուս» - «Միլան» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.