00:12  ,  19 սեպտեմբերի, 2021

Իբրահիմովիչը բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ հանդիպումը

«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի նաև իր նախկին ակումբ Թուրինի «Յուվենտուսի» դեմ Իտալիայի առաջնության չորրորդ տուրի հանդիպումը:

Corriere dello Sport-ի համաձայն՝ 39-ամյա ֆուտբոլիստը շարունակում է վերականգնվել ոտնաթաթի վնասվածքից:

Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» կազմում անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում: «Լացիոյի» դեմ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած խաղում նա հանդես է եկել 31 րոպե: Դրանից առաջ հարձակվողը ծնկահոդի վնասվածքի պատճառով բաց էր թողել չորս ամիս:

«Յուվենտուս» - «Միլան» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում