The half-time confrontation between Lens and Lille fans - the second half has yet to get underway. (Credit: @ArthurPineau) pic.twitter.com/Jvo7H2tRFJ
— Get French Football News (@GFFN) September 18, 2021
«Լանսի» ու «Լիլի» միջև ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի խաղում տեղի է ունեցել սկանդալային միջադեպ:
Լանսում տեղի ունեցած հանդիպման ընդմիջման ժամանակ 2 թիմերի երկրպագուներն իրար հասցեին վիրավորական վանկարկումներ են կատարել տրիբունաներից, ինչից հետո կրքերը թեժացել են: «Լիլի» ֆանատները խաղադաշտով մոտեցել են դաշտի տերերի երկրպագուների տրիբունային և սկսել զանգվածային բախում:
Ստադիոնի աշխատակիցներն ու ոստիկանները ստացել են վնասվածքներ: Հանդիպումը որոշ ժամանակով դադարեցվել է, սակայն ավելի ուշ շարունակվել է և ավարտվել «Լանսի» հաղթանակով՝ 1:0 հաշվով:
Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր
«Լանս» - «Լիլ»՝ 1:0
Պրզեմիսլավ Ֆրանկովսկի, 76
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում