Ֆրանսիայի առաջնության խաղի ժամանակ ֆանատները բախվել են դաշտում

22:27   18 սեպտեմբերի, 2021

«Լանսի» ու «Լիլի» միջև ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի խաղում տեղի է ունեցել սկանդալային միջադեպ:

Լանսում տեղի ունեցած հանդիպման ընդմիջման ժամանակ 2 թիմերի երկրպագուներն իրար հասցեին վիրավորական վանկարկումներ են կատարել տրիբունաներից, ինչից հետո կրքերը թեժացել են: «Լիլի» ֆանատները խաղադաշտով մոտեցել են դաշտի տերերի երկրպագուների տրիբունային և սկսել զանգվածային բախում:

Ստադիոնի աշխատակիցներն ու ոստիկանները ստացել են վնասվածքներ: Հանդիպումը որոշ ժամանակով դադարեցվել է, սակայն ավելի ուշ շարունակվել է և ավարտվել «Լանսի» հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Ֆրանսիայի առաջնություն, 6-րդ տուր

«Լանս» - «Լիլ»՝ 1:0

Պրզեմիսլավ Ֆրանկովսկի, 76



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։