10:44  ,  16 սեպտեմբերի, 2021

«Ռոմա» - «ԲԿՄԱ Սոֆիա». Բուքմեյքերների կարծիքը

ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրում իտալական «Ռոման» կընդունի Սոֆիայի ԲԿՄԱ-ին:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին, որի հաղթանակը ստացել է 1.20 գործակից: Բուլղարական ակումբի հաղթանակը գնահատվում է 15.00 գործակցով, իսկ ոչ ոքին՝ 6.00:

Սեպտեմբերի 16-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: C խմբում ընդգրկված են նաև ուկրաինական «Զարյան» և նորվեգական «Բուդե-Գլիմտը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում