23:27  ,  14 սեպտեմբերի, 2021

Ռոնալդուն կրկնեց Մեսիի ռեկորդը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Շվեյցարիայի չեմպիոն «Յանգ Բոյզին» խփած գոլի շնորհիվ կրկնեց ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում։

Երկու ֆուտբոլիստներն էլ Չեմպիոնների լիգայում գոլ են խփել 36 տարբեր թիմերի։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Շվեյցարիայում «Յանգ Բոյզին» պարտվեց 1։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English