Fire it up, Felix!
— US Open Tennis (@usopen) September 8, 2021
The takes the first set over Alcaraz. #USOpen pic.twitter.com/n4G40fhZyD
Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմեցին կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմը և ռուս Դանիիլ Մեդվեդևը:
Քառորդ եզրափակիչում 21-ամյա Օժե-Ալյասիմը պայքարից դուրս թողեց իսպանացի Կարլոս Ալկարասին, որը երկրորդ սեթի ժամանակ հրաժարվեց պայքարից (6:3, 3:1):
Ավելի վաղ աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը 6:3, 6:0, 4:6, 7:5 հաշվով հաղթել էր Նիդերլանդների ներկայացուցիչ Բոտիկ վան դե Զանդսհուլպին:
Կանանց մենախաղի կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են չեխ Բարբարա Կրեյչիկովան ու բելառուս Արինա Սաբալենկան:
US Open-ի այս տարվա ընդհանուր մրցանակային հիմնադրամը ռեկորդային է՝ 57,5 միլիոն դոլար։ Տղամարդկանց մենախաղի գործող հաղթող, ավստրիացի Դոմինիկ Տիմն այս տարի բաց է թողնում մրցաշարը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում