23:32  ,  7 սեպտեմբերի, 2021

US Open. Աշխարհի երկրորդ ռակետը կիսաեզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Ռուսաստանցի թենիսիստը քառորդ եզրափակիչում չորս սեթում առավելության հասավ Նիդերլանդների ներկայացուցիչ Բոտիկ վան դե Զանդսհուլպին՝ 6:3, 6:0, 4:6, 7:5։ Մրցապայքարը տեւեց 2 ժամ եւ 24 րոպե։

Դանիիլ Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի եւ իսպանացի Կառլոս Ալկարաս Գարֆիայի դիմակայության հաղթողը։

US Open-ի այս տարվա ընդհանուր մրցանակային հիմնադրամը ռեկորդային է՝ 57,5 միլիոն դոլար։

Անցած տարի US Open-ի չեմպիոնի կոչումը նվաճել էր ավստրիացի Դոմինիկ Տիմը, որն այս տարի չի մասնակցում վնասվածքի պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English