21:31  ,  3 սեպտեմբերի, 2021

Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց լիտվացիներին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայի Մ-19 հավաքականի հետ։

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած խաղում հայ ֆուտբոլիստները պարտություն կրեցին 0։4 հաշվով։

Թիմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում սեպտեմբերի 5-ին։

Հայաստանի Մ-19 հավաքականը օգոստոսի 30-ից մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Թիմի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ 

Դարպասապահներ

Ռաֆայել Մանասյան - ԲԿՄԱ

Անդրանիկ Մարտիրոսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»

Ռուբեն Աբրահամյան - «Ուրարտու»

Ռուբեն Կարագուլյան - «Դինամո» Ստավրոպոլ (Ռուսաստան)

Հովհաննես Գևորգյան - ԲԿՄԱ

Գոռ Առաքելյան - ԲԿՄԱ

Յուրի Մարտիրոսյան - ԲԿՄԱ

Հայկ Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Արթուր Ոսկրիչյան - «Օլիմպիկ Մարկրուա» (Ֆրանսիա)

Հարություն Ասատրյան - ԲԿՄԱ

Տիմուր Ասոյան - ԲԿՄԱ

Տիգրան Սարգսյան - «Նոա»

Բագրատ Վանյան - «Սենթ-Փրիսթ» (Ֆրանսիա)

Վահրամ Մախսուդյան - ԲԿՄԱ

Համլետ Սարգսյան - «Ուրարտու»

Սպարտակ Հայրապետյան - ԲԿՄԱ

Ժան-Ռենե Աղաջանյան - «Կայզերսլաութերն» (Գերմանիա)

Նարեկ Մանուկյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Հարձակվողներ

Համլետ Մինասյան - ԲԿՄԱ

Լևոն Վարդանյան - «Փյունիկ»

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում