18:09  ,  2 սեպտեմբերի, 2021

Անգլիայի Պրեմիեր լիգա. Ամսվա լավագուն ֆուտբոլիստի եւ մարզիչի կոչման հավակնորդները

Անգլիական Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է օգոստոսի լավագույն ֆուտբոլիստի եւ մարզիչի կոչումների հավակնորդների անունները։

Լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների ցուցակում են Մարկոս Ալոնսոն («Չելսի», 1 գոլ՝ 3 խաղում), Մայքլ Անտոնիոն («Վեստ Հեմ», 4 գոլ, 3 գոլային փոխանցում՝ 3 խաղում), Սաիդ Բենրահման («Վեստ Հեմ», 2 գոլ, 2 գոլային փոխանցում՝ 3 խաղում), Էրիկ Դայերը  («Տոտենհեմ», 3 խաղում թիմը ոչ մի գոլ բաց չի թողել), Դեմերեյ Գրեյը («Լեսթեր Սիթի», 2 գոլ՝ 3 խաղում), Մեյսոն Գրինվուդը («Մանչեսթեր Յունայթեդ», 3 գոլ՝ 3 խաղում)։

Լավագույն մարզիչի կոչմանը հավակնում են Ռաֆայել Բենիտեսը («Էվերտոն», 2 հաղթանակ, 1 ոչ ոքի), Նունու Էշպիրիտու Սանտուն («Տոտենհեմ», 3 հաղթանակ), Դեւիդ Մոյեսը («Վեստ Հեմ», 2 հաղթանակ, 1 ոչ ոքի) եւ Թոմաս Տուխելը («Չելսի», 2 հաղթանակ, 1 ոչ ոքի)։

Երկրպագուների եւ փորձագետների մասնակցությամբ քվեարկությունը կավարտվի սեպտեմբերի 6-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով