Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին օրը Լեւոն Արոնյանը պարտության մատնեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։
Հայ գրոսմայստերը չորս պարտիայից երեքում հաղթանակ տարավ, մեկում պարտվեց՝ 3։1։
Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա պատասխան մրցամարտը։ Հավասարության դեպքում կանցկացվի թայ-բրեյք։
Քառորդ եզրափակիչի մյուս դիմակայություններում առաջին օրը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 2,5։0,5 հաշվով հաղթեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային, Ֆրանսիան ներկայացնող Ալիրեզա Ֆիրուջան նույն հաշվով ուժեղ էր ամերիկացի Ուեսլի Սոյից, ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւը 2։2 հաշվով խաղաց ամերիկացի Լենիեր Դոմինգեսի հետ։
Aimchess US Rapid-ը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն է։
Carlsen, Aronian and Firouzja took the lead on Day 1 of the #AimchessUSRapid Quarterfinals, with Duda, Mamedyarov needing to hit back tomorrow to force tiebreaks! https://t.co/DDBI2TUPKR #ChessChamps pic.twitter.com/5zEWrZFykH
— chess24.com (@chess24com) August 31, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում