Aimchess US Rapid. Արոնյանն ուժեղ էր Մամեդյարովից՝ 3։1

23:01   31 օգոստոսի, 2021

Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին օրը Լեւոն Արոնյանը պարտության մատնեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։

Հայ գրոսմայստերը չորս պարտիայից երեքում հաղթանակ տարավ, մեկում պարտվեց՝ 3։1։

Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա պատասխան մրցամարտը։ Հավասարության դեպքում կանցկացվի թայ-բրեյք։

Քառորդ եզրափակիչի մյուս դիմակայություններում առաջին օրը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 2,5։0,5 հաշվով հաղթեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային, Ֆրանսիան ներկայացնող Ալիրեզա Ֆիրուջան նույն հաշվով ուժեղ էր ամերիկացի Ուեսլի Սոյից,  ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւը 2։2 հաշվով խաղաց ամերիկացի Լենիեր Դոմինգեսի հետ։

Aimchess US Rapid-ը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.