21:23  ,  29 օգոստոսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ կորզեց (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»: Խաղի միակ գոլը 80-րդ րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդը, որն աչքի ընկավ թիմի նորեկ Ռաֆայել Վարանի փոխանցումից հետո:

Թուրինի «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացակայում էր հանդիպման հայտացուցակից:

Մանչեսթերյան ակումբը 7 միավորով երրորդ տեղում է: «Վուլվերհեմփթոնը» կրեց երրորդ պարտությունը:

 Անգլիայի առաջնություն, երրորդ տուր

«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1 (տեսանյութ)

Մեյսոն Գրինվուդ, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում