18:29  ,  29 օգոստոսի, 2021

Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր թիմում

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրում Աստրախանի «Վոլգարը» 2:2 հաշվով է ավարտել «Ենիսեյի» հետ արտագնա հանդիպումը:

«Վոլգարի» կազմում խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացել է թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը: 26-ամյա կիսապաշտպանն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը և առաջին գոլը խփել նոր թիմում:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Արտյոմ Սիմոնյանը հանդես էր գալիս ռուսական «Տոմում», որի հետ նրա պայմանագրի ժամկետը լրացել էր հունիսի 30-ին։ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի ավարտված առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 16 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով