23:26  ,  27 օգոստոսի, 2021

«Կրասնոդարը» հաղթանակ տարավ Էդուարդ Սպերցյանի հետ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունեց Կազանի «Ռուբինին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։ Աչքի ընկան ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Իոնովն ու կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 66-րդ րոպեին։

«Ռուբինն» ունի 11 միավոր եւ 5-րդն է, «Կրասնոդարը» 9 միավորով 6-րդ տեղում է,

Օգոստոսի 28-ին Սպերցյանը Երեւանում կմիանա իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմին եւ կպատրաստվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա երեք հանդիպումներին Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների դեմ։

Ռուսաստանի առաջնություն, 6-րդ տուր

«Կրասնոդար» - «Ռուբին»՝ 2։0

Ալեքսեյ Իոնով, 12, Ջոն Կորդոբա, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում